Հայաստանը «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներ է ձեռք բերել![]() 12 ապրիլի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով: Այդ մասին է հայտարարել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հարցազրույցում: «Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետևություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու և հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում», - նշել է նա: «Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են, ՀՀ զինանոցում առկա «Իգլայի» հերթական արդիականացումը: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբա» գնելու մասին հայտարարվում է առաջին անգամ: «Իգլա-Ս»-ի ու «Վերբայի» հեռահարությունը 0.5-6 կմ է՝ 10-3500 մ բարձրությամբ թռչող թիրախների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |