ԵԱՀԿ. Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին![]() 13 ապրիլի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին: Խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար բարդ է լիարժեք քարոզարշավ վարելը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխաել Գեորգ Լինկը Die Welt-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, ուղղումների հակառակորդների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում, ոմանց ահաբեկում են, իսկ կառավարական ԶԼՄ-ները բնութագրում են նրանց որպես դավադիրներ և թշնամիներ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ Լինկի, գլխավոր խնդիրը ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների ձերբակալություններն են: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդների դեմոկրատական կուսակցության մասին է: Սահմանափակ է նաև հավաքների, ցույցերի ու հանրահավաքների ազատությունը, որը ներմուծվել է 2016-ի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Ըստ ԵԱՀԿ-ի, լրացուցիչ խնդիր է թուրքական ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ և անհավասրակշիռ դիրքորոշումը: Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ կստանա: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |