«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ԱԺ ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում![]() 14 ապրիլի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը: Դաշինքի գրասենյակը հաղորդում է, որ ընդդիմադիր ուժը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել ընտրությունները։ Նման պահանջով դիմում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, սակայն ապրիլի 9-ին այն մերժվել է։ Խորհրդարանական ընտրությունների մասնակից 9 ուժից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ բողոքարկում է ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական հանձնաժողովում։ Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |