Չինացի զբոսաշրջիկներն արտերկրում $261 մլրդ են ծախսել![]() 14 ապրիլի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Չինացի ճանապարհորդները 2016-ին ամենից շատ գումար են ծախսել արտերկրում: Այդ մասին հայտնում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO): Չինաստանի քաղաքացիներն արտերկրյա ուղևորությունների ժամանակ 261 մլրդ դոլար են ծախսել: 2015-ի համեմատ աճը կազմել է 12 տոկոս: Այդ ցուցանիշով երկրոդ տեղում է ԱՄՆ-ն: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերը հասել են 122 մլրդ դոլարի՝ աճը 2015-ի համեմատ կազմել է 8 տոկոս, գրում է Lenta.ru-ն: Եռյակը եզրափակում է Գերմանիան 81 մլրդ դոլար արդյունքով: Դա 5 տոկոսով գերազանցում է 2015-ի արդյունքները: Չորրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 64 մլրդ դոլար, հինգերորդում՝ Ֆրանսիան 41 մլրդ դոլարով: Զբոսաշրջության բոլոր այդ շուկաներն աճ են գրանցել 2016-ին: Փետրվարին հայտնի դարձավ, որ Չինաստանը ներքին զբոսաշրջիկների շնորհիվ չինական Նոր տարվա օրերին ավելի քան 61 մլրդ դոլար է վաստակել: 2016-ի հոկտեմբերին չինացիները 60 մլրդ դոլար էին ծախսել ՉԺՀ կազմավորման օրվա կապակցությամբ հանգստյան օրերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |