Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն կանխատեսվում25 հոկտեմբերի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Փոփոխություններ հայ-թուրքական հարաբերություններում չկան եւ առաջիկայում չեն լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ ինքը հանդիպել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: «Մենք ուղղակի հերթական անգամ նշեցինք, որ երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է մնում նույն դիրքորոշմանը: Մենք կհանդիպենք փոխարտգործնախարարների մակարդակներով, սակայն չեմ կարծում, թե կլինեն դրական տեղաշարժեր: Օրինակ, այժմ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը գտնվում է Ստամբուլում ՍԾՏՀ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,-ասել է Օսկանյանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականից ի վեր Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելով Ադրբեջանին: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության Անկարայի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան գտնում է, որ Երեւանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանսության ճանաչումից եւ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց ԼՂՀ-ի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |