27 հոկտեմբերի 2007 - 16:13 AMT
Եթե ԱՄՆ-ն հարձակվեն Իրանի վրա, հարեւան պետություններին չպետք է անհանգստացնի Թեհրանի ռեակցիան
Պաշտոնական Թեհրանը մտադիր չէ դիպչել այն երկրների անվտանգությանը, ովքեր չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում, ուրբաթ Իրանի «Farsnews» գործակալությանը հայտարարել է Իրանի պետական նախարար Մուսթաֆա Պուրմուհամադին: «Եթե ԱՄՆ-ն հարձակվեն Իրանի վրա, հարեւան պետություններին չպետք է անհանգստացնի Թեհրանի ռեակցիան: Մենք չենք դիպչի Ամերիկային չաջակցող երկրներին»,- ասել է նա: Նրա խոսքերով միջուկային ծրագրով նախատեսված Իրանի գործնեությունը չի դադարեցվելու:
Պուրմուհամադին հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Իրանը զենք է մատակարարում Լիբանանում գործող «Հեզբոլահ» կազմակերպությանը:
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Իրանի «Սեպահ» ռազմական ուժը ռազմական աջակցություն է ցուցաբերում «Գուդս» ցանցի ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են երկրի սահմաններից դուրս, եւ «Սեպահ»-ին ահաբեկիչներ է անվանել, հաղորդում է Թրենդը: