Վարչապետը միասնական ուղևորացանցի ստեղծման առաջադրանք է տվել![]() 20 ապրիլի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։ Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։ «Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», - նշել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը։ Բացի այդ, վարչապետը հանձնարարել է գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը. «Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը»։ Գործադիրի ղեկավարը նաև հանձնարարել է ՀՀ մարզպետներին տրանսպորտի նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։ Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։ Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։ Ավելի վաղ նաև հաղորդվել է, որ Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխման արդյունքում նախատեսվում է միասնական տոմսային համակարգի ներդրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |