Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով![]() 20 ապրիլի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել թեկնածուների բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունը վարչապետ Էդի Ռամոյի գլխավորությամբ որոշել է թեկնածու չառաջադրել քվեարկության առաջին փուլում: «Մենք թեկնածուներ չենք առաջադրել, ցույց տալու համար ընդդիմության հետ նոր նախագահի ընտրության հարցում գործակցելու մեր ցանկությունը, հասնելու համար կոնսենսուսի Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է խորհրդարանի նախագահ Իլիր Մետան, գրում է ՌԻԱ Նովոստին Ֆրանս Պրեսի վրա հղումով: Թեկնածուների առկայության դեպքում նրանցից մեկի հաղթանակի համար հարկավոր կլիներ առնվազն 84 պատգամավորի աջակցությունը 140-ից: Եթե 5 ռաունդից հետո նախագահ այդպես էլ չընտրվի, գործող խորհրդարանը կլուծարվի: Ալբանիայի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը փետրվարի սկզբից՝ պահանջելով անցումային կառավարություն ստեղծել նախապատրաստելու համար ազատ և ազնիվ ընտրությունների անցկացումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |