Եվգենիա Մեդվեդևան նոր ռեկորդ է սահմանել![]() 20 ապրիլի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) աշխարհի առաջնությունում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ ծրագրում հավաքած միավորներով՝ գերազանցելով իր իսկ նվաճումը: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Մեդվեդևան 80.85 միավոր է ստացել: Նախորդ ռեկորդը 79.21 միավոր էր, որը Մեդվեդևան սահմանել էր 2016-ին Մարսելում կայացած Գրան պրիի եզրափակչում, գրում է Lenta.ru-ն: Տոկիոյում ընթացող գեղասահքի աշխարհի թիմային առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը 33 միավորով Ռուսաստանի հավաքականն է: Ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր): Մեդվեդևան դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |