Էրդողան. Օբամայի հետ պայմանավորվածություն ունեինք ՔԱԿ հարցում, բայց նա խաբեց![]() 20 ապրիլի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային խաբեության մեջ: «Մենք նախագահ Օբամայի հետ փոխադարձ պայմանավորվածություն ունեինք Քրդստանի աշխատավորական կուսակցության հարցում, բայց Օբաման խաբեց մեզ: Ես չեմ հավատում, թե Թրամփի վարչակազմը նույն կերպ կվարվի»,-բողոքել է Էրդողանը, գրում է Lenta.ru-ն Al Jazeera-ի վրա հղումով: Թուրքիայի նախագահը նաև պատմել է Թրամփի հետ մայիսին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից իր ակնակալիքների մասին: Ըստ Էրդողանի, նա մտադիր է համոզել ամերիկացիներին հրաժարվել Սիրիայում քրդերի կազմավորումների հետ գործակցությունից: «Ժողովրդակաան ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ՔԱԿ թևն են կազմում: Մենք պետք է վերջ դնենք դրան: Մենք չենք կարող ահաբեկչական խմբին ոչնչացնենք մենք այլ ահաբեկչական խմբի օգնությամբ»,-ասել է նա: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին: Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |