Facebook-ը կսովորեցնի խուլ մարդկանց «լսել» մաշկով![]() 20 ապրիլի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ կտա լսողությունից զրկված մարդկանց հնչյունները տարբերակել մաշկով: Այդ մասին հայտնել է TechCrunch-ը: Ըստ նոր մշակումներով զբաղվող Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի, մասնագետներն աշխատում են սարքերի ու ծրագրային լուծումների վրա, որոնք թույլ կտան մարդկանց շրջակա ձայները վերածել վիբրացիայի, որոնք, չլսող մարդիկ կկարողանան «ընկալել» մաշկով: Սարքի ստեղծած որոշակի հաճախականությունները կընկալի ուղեղը՝ առանց լսողության օրգաններում վիբրացիաների մշակման: Դուգանն այդ մշակումը համեմատել է Բրայլի այբուբենի կիրառման հետ: Առաջին հրապարակային ցուցադրման ժամանակ սարքը կարողացել է 10 բառ վերածել իմպուլսի, ինչպես նաև դրանց բառակապակցությունները: Փորձի մասնակիցը կարողացել է «լսել» բոլոր արտահայտութունները, հայտնում է Lenta.ru-ն: Հունվարին հայտնի դարձավ, որ Facebook-ը կզբաղվի նյարդահամակարգչային տեխնոլոգիաների մշակմամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի կարդալ և փոխանցել մտքերը: Ըստ սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի, ապագայում մարդիկ հենց այդպես են շփվելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |