Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է![]() 20 ապրիլի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի մոտ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում։ Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով ամբողջ գյուղը՝ ավելի քան 2 կմ տարածություն: Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները: «Տևական ժամանակ՝ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ և՛ սահմանապահ, և՛հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որում՝էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր:Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է և կարևոր լուծում է ոչմիայն տվյալ գյուղի, համայնքի, այլև լայն առումով՝ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսությանզարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվինկլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարևոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաև էներգիայի խնայողությունն ու ֆինանսների տնտեսումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները և աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար, գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլև՝ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |