Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել ԵԱ-ում![]() 20 ապրիլի 2017 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը: Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է: Ութ տուրի արդյունքներով Դանիելյանը 5.5 միավորով 10-րդ տեղում է, Գևորգյանը, Մկրտչյանը, Գալոյանը` 4-ական միավոր ունեն (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր): Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |