Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր (Champs-Élysées) պողոտայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել:
Reuters հաղորդմամբ, հարձակվողը դուրս է եկել մեքենայից ու Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին:
Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով:
Իշխանությունները տեղի ունեցածը դեռևս ահաբեկչություն չեն որակել: Իրավապահները որոնում են հարձակվողի պոտենցիալ աջակցին: