Նախարար. Զինծառայության նոր ձևաչափը կքննարկվի ԱԺ-ում աշնանը![]() 21 ապրիլի 2017 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակում ծառայելու ձևաչափում փոփոխությունների փաթեթը խորհրդարանում կներկայացվի 2017 աշնանը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը մտադիր է այդ ծրագիրը մանրամասն քննարկել թիրախային լսարանի և բոլոր այն խմբերի հետ, որոնց վրա կանդրադառնան այդ նորամուծությունները` ուսանողներ, աշակերտներ, ռեկտորական կազմ։ «Մենք կփորձենք մինչև աշուն ամփոփել այդ քննարկումները, որպեսզի աշնանային նստաշրջանի ժամանակ ԱԺ-ում ես կարողանամ ներկայացնել դրանց արդյունքների վրա հիմնված մեր քաղաքականությունը»,- Սարգսյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։ Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |