// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությայն վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ:

Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն դեմ չէ Աբխազիայով դեպի ՀՀ բեռնափոխադրումների վերսկսմանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Ղարաբաղում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի մի քանի ամբողջությամբ ոչնչացված խմբերի կադրերը լայնորեն տարածվեցին սոցցանցերում
Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը
Ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է
Նա խոստովանել է, որ «նյարդայնանում է», երբ պատմական ճշմարտությունը փորձում են խառնել քաղաքականությանը