Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Մայիսի 1-5-ը թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ թուրք զինվորականներն Ադրբեջան են ժամանել երկու երկրների միջև ռազմական գործակցության մասին ռազմական համաձայնագրի շրջանակում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար:

Զորավարժությունների հիմնական նպատակն է համակարգման կատարելագործումը Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ միջև, փոխգործակցությունը երկու բանակների ստորաբաժանումների միջև կենտրոնակայանների համատեղ պլանավորմամբ, հայտնում է TRT-ն:

Զորավարժությունների շրջանակում կգործարկվի զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ՌՕՈւ մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ, որոնք հագեցած են արդիական պաշտպանական համակարգերով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---