Welt. ԵՄ-ն մտադիր է քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցը![]() 22 ապրիլի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը երկրի սահմանադրության մեջ ուղղումների վերաբերյալ հանրաքվեից հետո: «Այդ թեման ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի: Հանդիպումը նախատեսվում է Մալթայում ապրիլի 28-29-ին: ԱԳ նախարարները կոչ կանեն Եվրահանձնաժողովին քննարկել, թե ինչպես է Անկարան խախտել բանակցությունների հիմնական գծերը և, համապատասխանաբար, հարկավոր չէ արդյոք դրանք ժամանակավորապես դադարեցնել»,-ասել է եվրոպացի դիվանագետը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնում է ՏԱՍՍ-ը Welt-ի վրա հղումով: ԵՄ-ում ելնում են նրանից, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս առաջիկայում կասեցնել Անկարայի հետ բանակցություններն անորոշ ժամանակով Թուրքիայում «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և տևական խախտումների պատճառով»: Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |