ԵԱ. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 6-րդն է բազմամարտում![]() 22 ապրիլի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը մեկնարկել են եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր): Արթուր Դավթյանը մասնագիտացված է հենացատկ վարժության վրա, իսկ բազմամարտում նոր է հանդես գալիս: Եվրոպայի չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեգ Վերնյաևը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664): Ապրիլի 22-ին օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Արթուր Դավթյանը Եվրոպայի պատանեկան (2010) չեմպիոն է և 3-րդ փուլի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2012-ի օլիմպիական խաղերի անդամ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |