ՀՀ սամբիստները ԵԱ-ում 14 մեդալ են նվաճել

ՀՀ սամբիստները ԵԱ-ում 14 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, ՀՀ սամբիստները 14 մեդալ են նվաճել:

Մասնակցում էր 25 պետության 200 մարզիկ:

Մրցումների առաջին և երկրորդ օրերին ՀՀ մարզիկները նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

Երրորդ օրը պատվո երրորդ հարթակին է կանգնել երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, հայտնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ:

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է