Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը![]() 22 ապրիլի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մարսելում պաշտոնապես բացվել է 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ֆրանսահայ Ազատ Կազանջյանը, որը պատմել է իր տպավորությունների մասին: Հրապարակը գտնվում է Կամբոջայի և Մոնտեբելո դյու Վալոն փողոցների խաչմերուկում: «Գաղափարը ֆրանսահայ Օհան Հեքիմյանինն է: Նա դիմել էր Մարսելի 6-րդ և 8-րդ վարչական շրջանների պրեֆեկտ Իվ Մորենին, իսկ նա, իր հերթին, առաջարկել էր գաղափարը կյանքի կոչել իր ղեկավարած շրջանում: Այն, որ Մարսելում Թեհլերյանի անվան հրապարակ հայտնվեց, մեծ պատիվ և հպարտութուն է ֆրանսահայ համայնքի համար»,-ասել է Կազանջյանը՝ նշելով, որ իրադարձությունն աննախադեպ է ոչ միայն Ֆրանսիայի, այլ ամբողջ Եվրոպայի համար, հայտնում է Sputnik Արմենիան: Միջոցառմանը մասնակցել են Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Մարսելի հայ համայնքի ավելի քան 500 ականավոր ներկայացուցիչներ: 1921-ին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչել նրան։ ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |