Գեղասահորդուհի Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ է սահմանել 2 ծրագրի միավորների արդյունքով![]() 22 ապրիլի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդ է սահմանել կարճ և ազատ ծրագրերի միավորների հանրագումարով: Տոկիոյում աշխարհի թիմային առաջնությանը գեղասահորդուհին հավաքել է 241,31 միավոր: Աշխարհի կրկնակի չեմպիոնուհին գերազանցել է իր իսկ նվաճումը, որը գրանցվել էր 2017-ին մարտին կայացած աշխարհի առաջնությանը Ֆինլանդիայում ՝ 233,41 միավոր: Բացի այդ 17-ամյա գեղասահորդուհին թարմացրել է իր իսկ ռեկորդը ազատ ծրագրում՝ հավաքելով 160,46 միավոր: Նախորդ նվաճումը նույնպես արձանագրվել էր Հելսինկիում 2017-ին կայացած համաշխարհային առաջնության ժամանակ՝ 154,40 միավոր, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Տոկիայում Մեդվեդևան համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում՝ 80,85 միավոր: Ապրիլի 1-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նոր համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ և ազատ ծրագրերում: 17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր): Մեդվեդևան դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, նա նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է: Фото: ТАСС ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |