Ոստիկանությունը մեղադրում է ՄԻՊ-ին «ոչ պրոֆեսիոնալիզմի» մեջ՝ զեկույցում զգացմունքնություն կա![]() 22 ապրիլի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը կոշտ արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի օրերին ոստիկանության գործողությունների գնահատականը քննադատող զեկույցին: Ոստիկանությունն իր ծավալուն անդրադարձում, մասնավորապես, հայտարարել է, որ ՄԻՊ առանձին մտքեր զուրկ չեն «զգացմունքայնությունից և վառ երևակայությունից», ինչի պատճառը, միգուցե, այն է, որ «պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը»: Ըստ ոստիկանության, օմբուդսմենի գրասենյակը չի հիշատակել «Ծռերի» կոչերը՝ զինվել, գրավել ոստիկանական բաժինները, զինաթափել ոստիկաններին, իսկ դիմադրողնեին չեզոքացնել «ըստ անհրաժեշտության»: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ ուներ տեղեկություններ «Էրեբունի» օդանավակայանի ու բարձրաստիճան ոստիկանների ընտանիքների վրա հնարավոր հարձակման մասին: Ոստիկանությունը նշում է, որ ճգնաժամի օրոք ոչ բոլոր ցույցերն էին խաղաղ, իսկ իր բոլոր գործողությունները որակում է որպես «հակաահաբեկչական»: «ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ», - ասվում է հայտարարությունում: Ոստիկանությունը նաև «անհիմն» է որակում հարյուրավոր ձերբակալվածների իրավունքները խախտելու կամ լրագրողների ծեծը ոստիկանների կողմից արտոնված լինելու մասին ՄԻՊ հայտարարությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |