Ազատություն հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշն ու մեկնարկել Ջահերով երթը![]() 23 ապրիլի 2017 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: Հավաքվածները երթի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի դրոշը` որպես այդ երկրի կոմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող դրոշից էլ վառեցին ջահերը: Երևանում Ջահերով երթն անցկացվում է արդեն 18-րդ անգամ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |