Ապրիլի 24-ից օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի![]() 24 ապրիլի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը՝ նշելով, որ ապրիլի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 24-ին նաև սպասվում է քամու ուժգնացում 20-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին սպասվում է հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |