Վուսթերում 2 թուրք միացել է հայերին՝ հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 24 ապրիլի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ 2 թուրք է ելույթ ունեցել: Նրանցից մեկը մահմեդական է, մեկը՝ քրիստոնյա: «Մենք պարտավոր ենք առերեսվել մեր պատմության հետ»,-ասել է լրագրող և գրող Բուրչին Գերչեկը Ստամբուլից: Նա Քլարկի համալսարանին կից Սթրասլերի անվան Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ասպիրանտ է, գրում է Telegraph-ը: «Անշուշտ, սպանվածների համար արդեն ուշ է արդարությունը վերականգնելը: Սակայն, առնվազն, Թուրքիայի ճանաչումը, պաշտոնական ներողությունը և որոշ քայլերը հայկական մշակութային ժառանգության հարցում կարող են դրական քայլեր լինել»,- ասել է նա: «Թող աստված օրհնի բոլոր զոհերին, որոնք նույնիսկ շիրիմներ չունեն»,-ասել է 31-ամյա Էմրե Քան Դաղլիօղլուն, որը ուղղափառ քրիստոնյա է թուրքական Անթաքյայից, Սիրիայի հետ սահմանին է : «Մենք պետք է ներողություն խնդրենք Օսմանյան կայսրությունում կատարվածի համար, և ոչ միայն 1915-ին, այլ նաև 19-րդ դարի վերջում: Այդ իմաստով ես փորձում եմ իմ պարտքը տալ հայերին»,-ասել է նա: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Photo. T&G staff/Eric Cinclair ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |