Հավաք Մոսկվայում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի. «Հիշում եմ և պահանջում»![]() 24 ապրիլի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ռուսաստանյան հանրության համաքաղաքային հանրահավաք կանցկացվի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը: Հանրահավաքին մասնակցում են օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների և միավորումների, փորձագիտական շրջանակների, մտավորականության և երիտասարդների ներկայացուցիչներ: Նշվում է, որ հանրահավաքի նպատակն է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նպաստել ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացին, ինչը թույլ կթա խուսափել ցեղասպանության կրկնությունից ապագայում: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: 2015-ի նոյեմբերի 25-ին, Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացման հաջորդ օրը Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ներկայացվել էր Ռուսաստանի Պետական դումայում: 2016-ի մարտին ՌԴ կառավարությունն ու Բարձրագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության եղելության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին: Ընթերցեք նաև. Հայոց ցեղասպանությունը լուսանկարներում. Հայերի ջարդերի 11 կադր ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |