SOAD-ի հարվածային. Թուրքիայի համար գնալով ավելի դժվար է դառնում Ցեղասպանության փաստը ժխտելը![]() 24 ապրիլի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Թուրքիան խստացնում է հսկողությունը սեփական ժողովրդի նկատմամբ՝ ճնշելով քաղաքացիական ազատություններն ու դատապարտելով ճշմարտությունը: Այդպիսի հայտարարություն է արել աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երաժիշտ, հարվածայինՋոն Դոլմայանը Instagram-ի իր գրառման մեջ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «2017-ի ապրիլի 24-ին լրանում է Հայկական Հոլոքոսթի թուրքական ժխտման 102-րդ տարելիցը: Ամեն տարվա հետ գնալով ավելի դժվար է դառնում փաստերը ժխտելը և ամեն տարի Թուրքիան խստացնում է հսկողությունը սեփական ժողովրդի նկատմամբ՝ ճնշելով քաղաքացիական ազատություններն ու դատապարտելով ճշմարտությունը»,-գրել է երաժիշտը: «Խայտառակությունն ու պատասխանատվությունը Թուրքիայի առաջնորդներինն է, ցեղասպանության ժխտոյմը ցեղասպանության շարունակություն է»,- ասել է Դոլմայանը: 2016-ին տեղի ունեցավ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: Այն մեկնարկեց ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում էր համերգներ աշխարհի 14 բեմում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Խումբը հայտարարել էր, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |