Հայաստանի ԱԳ նախարարը իր հունգարացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները31 հոկտեմբերի 2007 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է խորացնել երկկողմ հարաբերությունները Հունգարիայի հետ բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը իր հունգարացի գործընկեր Քինգա Գյոնցի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանը երախատապարտ է Հունգարիայի իշխանությունների կողմից հայկական համայնքի պահպանման եւ զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանների համար: Նախարարը հավաստիացրեց Հայաստանի պատրաստակամությունը Հունգարիայի հետ բոլոր ոլորտներում խորացնելու երկկողմ հարաբերությունները: Կարեւորվեց Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակում Հունգարիայի հետ գործակցության հնարավորությունը: Քինգա Գյոնցը շեշտեց, որ պաշտոնական Բուդապեշտը քաջալերում է արեւելյան ուղղության ակտիվացման ԵՄ ջանքերը: Նախարարները քննարկեցին տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները` նշելով դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը` որպես առաջնային ոլորտներ, որտեղ առկա է գործակցության զգալի ներուժ: Այս համատեքստում ձեռք բերվեց պայմանավորվածություն` նպաստելու երկու երկրների իրավապայնագրային դաշտի համալրմանը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, հարեւան պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Հունգարիայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը Կոսովոյի հիմնահարցի վերաբերյալ, Վարդան Օսկանյանն էր խոսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումների մասին: Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում (CEU), որը կունկնդրեն Հունգարիայում հավատարմագրված դեսպանությունների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողադասախոսական կազմը, լրագրողներ: Երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի հանդիպումը Հունգարահայ ազգային ինքնավարության վարչության անդամների հետ: Վարդան Օսկանյանը այցելելու է Հունգարիայի խորհրդարան, ուր տեղի կունենա հանդիպում խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |