Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբաման չընդունեց Ցեղասպանությունը![]() 25 ապրիլի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օբամայի օրոք։ «Ես շատ ափսոսում եմ, որ Օբամայի աշխատակազմում աշխատանքի ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անընդհատ մտածում եմ հայերի մասին։ 102 տարի առաջ, օսմանյան իշխանությունները սկսել են կոտորածներ, որոնք ոչնչացրել են 1․5 մլն հայերի: Ցեղասպանությունը անդրադարձել է հայկական ծագումով ամերիկյան գրեթե յուրաքանյուր ընտանիքի վրա։ Թուրքիայի ժխտողականությունը Ցեղասպանությունը դարձնում է բաց վերք»,- ասել է դիվանագետը։ 2008 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն երկու ժամկետով նախագահության տարիներին նա այդպես էլ չկատարեց խոստումը: Photo. Charles Dharapak/AP ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |