«Խոստումը» տապալվել է ԱՄՆ կինովարձույթում![]() 25 ապրիլի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին մոտ $100 մլն բյուջեով «Խոստումը» ֆիլմը տապալվել է ամերիկյան կինովարձույթում: Առաջին հանգստյան օրերին այն հավաքագրել է ընդամենը $4.1 մլն, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Չնայած սրան, ֆիլմի պրոդյուսերները նշում են, որ «Խոստումը» հաղթանակ է, քանի որ դրա նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար աշխատելը: Բացի այդ,Variety.com-ը գրում է, որ «Խոստումը» հազիվ է տեղ գտել հանգստյան օրերին ԱՄՆ կինովարձույթի լավագույն տասնյակում՝ չնայած սոցիալական ցանցերում կազմակերպված լայնածավալ պրոմո-ակցիաներին. ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Լեոնարդո ԴիԿապրիոն, Շերը, Քարդաշյան քույրերը, Ջենիֆեր Լոպեսը և այլք: Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։ Հայաստանյան էկրաններին հայերեն թարգմանված «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ին։ Ապրիլի 24-ին լրատվամիջոցների համար կազմակերպվեց ֆիլմի փակ դիտումը։ PanARMENIAN.Net ը ևս ներկա էր ու կիսվում է տպավորություններով։ Կարդացեք նաև՝ «Խոստումի» դիտումն ամերիկյան կինոթատրոններում փորձում են տապալել ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |