Փայլան. Անցյալի ցեղասպանությանն առերեսվելը կարող է նպաստել Թուրքիայում համերաշխությանը![]() 25 ապրիլի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: «Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ, մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,- ըստ ալևիական «Alevinet» լրատվամիջոցի՝ ասել է Փայլանը, հայտնում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ անցյալում գործված ցեղասպանության հետ առերեսվելը կարող է նպաստել համերաշխության ձևավորմանը Թուրքիայի հասարակության շրջանում: Նաև շեշտել է, որ չպետք է մոռանալ, որ հանցագործության անպատժելիությունը կրկնվելու վտանգ է պարունակում և կարող է հենց կրկնության պատճառ դառնալ: «Եկեք բոլորս միասին կասեցնենք ժխտողականության պատմությունը: Ապահովենք իրական ճշմարտության վերհանումը: Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»,- եզրափակել է Կարո Փայլանը: Ավելի վաղ Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Մեջլիսի ղեկավարությանը: Նա նշել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենքի» ընդունմանը հաջորդել էհայերի, հույների, ասորիների տեղահանությունն ու ցեղասպանությունը: 2016 թվականի ապրիլին Փայլանը մեջլիս էր տարել Ցեղասպանության ժամանակ զոհված 7 հայ տատգամավորների, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |