Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայ ժողովրդին![]() 25 ապրիլի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք գրող և լրագրող Հասան Ջեմալը, ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Ես կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հասան Ջեմալը: Հասան Ջեմալի 2012-ին գրված Հայոց ցեղասպանության մասին «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Նա մի քանի անգամ եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Ջեմալը հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |