Հնդկաստանի փոխնախագահը Երևանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 25 ապրիլի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: Հնդկաստանի փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել Հիշատակի պուրակում, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մոտ հանդիպելով մի փոքրիկ տղայի՝ Մոհամմադ Համիդ Անսարին շոյել է նրա գլուխն ու դիմելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասել. «Ահա նա՝ կյանքի ոգին»։ Անսարին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |