Վալովայա. Միասնական արժույթն աղետալի կլինի ԵՏՄ համար![]() 25 ապրիլի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Միասնական արժույթի ներդրումը ԵՏՄ-ում հակաուտոպիա է: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: Պատասխանելով Եվրասիական միությունում միասնական արժույթի ներդրման մասին հարցին՝ Վալովայան հայտարարել է, որ այդպիսի պլաններ չկան: «Ավելին, միասնական արժույթի սահմանումը ԵՏՄ-ում ուտոպիա չէ, ավելի վատ է՝ հակաուտոպիա է: Այդպիսի ցանկացած փորձ հիմա աղետի կվերածվի: Դա չի նշանակում, որ չպետք է համագործակցել ֆինանսա-արժութային ոլորտում: Մենք պետք է ընդլայնենք ազգային արժույթների կիրառումը, շրջանառությունից դուրս մղենք երրորդ երկրների արժույթները, սակայն, հաստատ, պետք չէ նոր բաներ մտածել միասնական արժույթի հետ կապված, ինչպես դա արեցին եվրոպացիները»,-ասել է նախարարը, հայտնում է kokshetau.asia-ն: 2016-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը, երբ անդամ երկրների տնտեսությունների մակարդակը քիչ թե շատ հավասարվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |