Նախարար. Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալիս, դրա համար աշխատել է պետք

Նախարար. Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալիս, դրա համար աշխատել է պետք

PanARMENIAN.Net - Ներդրումներն արվում են այն տնտեսության մեջ, որտեղ ներդրումներին նպաստող միջավայր է ստեղծվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին:

«Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես», -ասել է նա, հավելելով, որ նման միջոցառումները լավ հարթակ են հնարավոր ներդրողներին Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատմելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում և դա մնում է միայն Հայաստանի ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաև Հայաստանի սահմաններից դուրս գա և բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»,-ասել է նա:

Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է խոշոր Merrill Lynch ընկերության կողմից խոշոր ներդրողների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի աշխատանքներին.«Կարևոր է, որպեսզի ընկալումը ներդրողների մոտ բարձրանա, որ Հայաստանն իրականում այն երկիրն է, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել և այդտեղից կարող են ունենալ օգուտներ»:

Ներդրումների խթանման հարցում տնտեսական մթնոլորտից և առավելություններից բացի որոշիչ դեր են խաղում նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատականները, որոնք կարևոր չափանիշ են Եվրոպայի և ԱՄՆ-ի ներդրողների համար. «Համաշխարհային բանկը մշտապես մեր լավագույն գործընկերն է, և այդ առումով այն նաև պարտավորություն է ստանձնել հնարավորին չափով օժանդակել Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված բոլոր ներդրումային ծրագրերին»:

Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքով, տնտեսական ոլորտում երկրի կարևորագույն խնդիրը կայուն աճի ապահովումն է, որը հնարավոր է ներդրումների առկայության պայմաններում: Ներդրումներն էլ, ըստ նրա, արվում են այն տնտեսության մեջ, որտեղ ներդրումներին նպաստող միջավայր է ստեղծվում:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ 2017-ին 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: «3,2 մլրդ դոլարի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասել է Սուրեն Կարայանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---