Եվրոպայում չպատվաստվելը կարմրուկի համաճարակի ռիսկ է ստեղծել

Եվրոպայում չպատվաստվելը կարմրուկի համաճարակի ռիսկ է ստեղծել

PanARMENIAN.Net - Եվրոպայի երկրներում կարմրուկի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մարդու բարեկեցության և սպառողի իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող ՌԴ դաշնային ծառայությունը հայտնել է Եվրոպայի 14 երկրում 2017-ի սկզբից տարածված կարմրուկի համաճարակի մասին:

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաևէ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Նշված ժամկետում բժշկի է դիմել ավելի քան 4000 մարդ՝ Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում:

Ամենից շատ դեպքեր են գրանցվել Ռումինիայում և Իտալիայում, եղել են նաև մահացու ելքով դեպքեր:

Մասնագետները ենթադրում են, որ կարմրուկի տարածման պատճառը Եվրոպայի երկրներում պատվաստված մարդկանց քանակի նվազումն է և սահմանափակիչ միջոցառումների բացակայությունը շրջաններում, հայտնում է Lenta.ru-ն:

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է: Դա դասականորեն մանկական վարակ է, սակայն վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում: Հիմնականում ելքը բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ):

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---