Գիտնականները պարզել են մշտական հոգնածության պատճառները26 ապրիլի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Քրոնիկ հոգնածության խորհրդավոր ախտահարման զարգացման պատճառները մանրէների որոշակի շտամերն են, որոնց անոմալ մեծ քանակությունն աղիներում ստիպում է մարդուն մշտապես հոգնած զգալ իրեն: Այդ մասին ասվում է Microbiome ամսագրում հրապարակված հոդվածում: «Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերը աղիներում, որոնք առաջանում են ուղեղի և աղիների միջև երկկողմ «հաղորդակցության» խախտման դեպքում: Բացահայտելով մանրէներին, որոնք սովորաբար առաջացնում են այդ խնդիրները, մենք մի քայլով մոտեցանք քրնիկ հոգնածության ճիշտ ախտորոշմանն ու բուժման միջոցների ստեղծմանը»,-ասել է Բրենտ Ուիլյամսը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից: Վերջին տարիներին գրանցվում է քրոնիկ հոգնածության ախտահարումից տառապող մարդկանց աճ: Հիվանդները բողոքում են հոգնածությունից, անքնությունից, գլխացավերից, հաճախակի կծկումներից: Չնայած տևական որոնումներին, հետազոտողները չէին կարողանում գտնել այդ ամենի պատճառը, շատերը սկսեցին կարծել, որ պատճառները հոգեբանական են: Միայն վերջերս գիտնականները պարզեցին, որ հիվանդությունը զարգանում է մշտական արտակարգ իրավիճակի պատճառով նյարդային համակարգի խափանման հետևանքով, որի պատճառով օրգանիզմում զարգանում են բորբոքային գործընթացներ, որոնք նաև ողնուղեղի վրա են ազդում: Ուիլյամսն ու իր գործընկերները պարզել են, թե որ մանրէներն են նման խնդիրներ առաջացնում՝ հետազոտելով արյան քիմիական բաղադրությունն ու միկրոֆլորան 50 առողջ մարդու և նույնքան քրոնիկ հոգնածությունից տառապողների մոտ: Պարզվել է, որ հիվանդ և առողջ մարդկանց միկրոֆլորան և արյունը բավականին շատ էին տարբերվում, և տարբերությունները բոլոր հիվանդների մոտ գրեթե նույնն էին, ինչը մատնանշում էր հիվանդության կենսաբանական պատճառները: Օրինակ, հիվանդների աղիներում նկատվել է Alistipes մանրէների մեծ կուտակում և Bacteroides ցեղատեսակի անհայտ միկրոբների կուտակում, իսկ Bacteroides vulgates մանրէների քանակը, հակառակը, շատ ցածր է եղել: Գիտնականները դեռ չգիտեն, թե հատկապես ինչպես են մանրէներն ազդում քրոնիկ հոգնածության զարգացման վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |