2017-ին էներգետիկայի ոլորտում $58 մլն վարկեր ու գրանտեր կծախսվեն

2017-ին էներգետիկայի ոլորտում $58 մլն վարկեր ու գրանտեր կծախսվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկ համակարգում 2017 թ. ընթացքում նախատեսվում է ավելի քան $58 մլն ներդրումներ՝ վարկերի ու դրամաշնորհների հաշվին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։

Արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երևանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների և աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։

Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք և Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է և դրվել լարման տակ: Շարունակվում են Վարդենիս և Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---