Հայաստանի ՏՀՏ ոլորտի գրասենյակներ են բացվել աշխարհի 4 երկրում

Հայաստանի ՏՀՏ ոլորտի գրասենյակներ են բացվել աշխարհի  4 երկրում

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակում 4 երկրում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:

ASTC ծրագիրը, որն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրում:

Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով:

Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ` ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:

Մեկ ամսից ավելի է՝ TSD ընկերությունը ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների` ապագա աշխատակիցների: Վերջիններս շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Արդեն կազմավորված է երեսուն մասնագետից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ: Նրանք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:

ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրել է «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---