Վրաց ավիափոխադրողը մեղադրում է Թուրքիային երկրի ավիացիայի զարգացմանը խոչընդոտելու մեջ26 ապրիլի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա: Այդպիսի հայտարարություն է արել վրացական Air Georgia ընկերության ղեկավար Գեորգի Կոդուան: Նա հավելել է, որ թուրքական TAV ընկերությունը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարիչն է, շահագրգռված չէ, որ Վրաստանը վերածվի միջազգային ավիահանգույցի: Ըստ նրա, Թբիլիսիի օդանավակայանի թուրք կառավարիչը շահագրգռված էչ, որ Վրաստանի ավիացիոն ոլորտն արագ զարգանա: «Թուրքական TAV-ը ֆենոմեն է: Ոչ մի վրացական ավիաընկերություն չի կարող մրցել «Թուրքական ավիաուղիների» հետ, որոնք եղանակ են ստեղծում վրացական ավիացիոն շուկայում: TAV-ը ձգտում է, որ Թուրքիան լինի տարածաշրջանի ավիացիոն կենտրոնը, իսկ Վրաստանն ուղղակի սատելիտը: Սա հստակ ծրագիր է, որը կյանքի է կոչվում, և եթե Վրաստանի կառավարությունը չմիջամտի, իրավիճակը չի փոխվի»,-ասել է Կոդուան, գրում է վրացական Commersant-ը: «100 տարում էլ չենք հասնի, քանի որ TAV-ը առաջ է մղում Թուրքիայի շահերը և թույլ չի տա, որ Վրաստանն ուղիղ կապ ունենա Եվրոպայի և Ասիայի հետ»,-ասել է Կոդուան: Ըստ նրա, եթե ամեն ինչ շարունակվի այս տեմպերով, ապա Վրաստանին 20-30 տարի կպահանջվի «Թուրքական ավիաուղիներին» մի փոքր մոտենալու համար: «Թուրքական ավիաուղիները» մոտ 1000 չվերթ են իրականացնում բոլոր ուղղություններով, նրանց ուղևորահոսքը տարվա կտրվածքով հասնում է 50-70 մլն մարդու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |