ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ն լուրջ քայլ է արել դեպի կայունություն և ժողովրդավարություն

ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ն լուրջ քայլ է  արել դեպի կայունություն և ժողովրդավարություն

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված արդյունքները: Այդ մասին նա ասել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները հաջող են անցել՝ հավելելով, որ Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ և՛ կայունության, և՛ երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, իսկ նկատված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ Զալբերի, կարելի է աշխատել:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհ է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված արդյունքների մասով՝ նշելով 2017թ. փետրվարին ՀՀ Նախագահի Բրյուսել կատարած այցը, որի ժամանակ ազդարարվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, իսկ մարտի 21-ին Երևանում կայացավ համաձայնագրի նախաստորագրումը։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Ավելի վաղ Հերբերտ Զալբերին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---