«Թերի է ու միակողմանի». Թուրքիայի արձագանքը Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը![]() 27 ապրիլի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի որոշումն ու այն համարել անընդունելի, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը: Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»: Նշվում է, որ «պատմական դեպքերը» ներկայացված են խողաթյուրված, հաշվի չեն առնվում պատմաբանների տեսակետներն ու դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ չեն: Նշվում է նաև, որ Թուրքիայի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին: Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտնել էր. «Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |