Ազնավուրի թանգարանի տարածքը նվիրաբերվել է հիմնադրամին![]() 29 ապրիլի 2017 - 10:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը և հարակից հողամասը նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով: ՊԳԿ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է: Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն: ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |