Վիրահայերը նախագահի հետ քննարկել են երկքաղաքացիության խնդիրը![]() 29 ապրիլի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ապրիլի 28-ին այցելել է Ախալցխա: Նախագահը հանդիպել է քաղաքի հասարակությանը, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքական կուսակցությունների անդամներին: Akhaltskha.net-ի հաղորդմամբ, hանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի բնակչությանը Վրաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Նախագահը իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել սահմանադրական բարեփոխումների նախագծի այն կետերին, որոնք այս տեսքով վնասելու են երկրի ժողովրդավարությանը և որոնց շուրջ, նախագահի կարծիքով, հասարակությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը: Հանդիպմանը Ախալցխայի քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը նախագահին ներկայացրել է Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրներից մեկը՝ մասնավորապես Վրաստանի քաղաքացիությունից զրկված տեղացիների խնդիրները, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով ստացել են ՀՀ քաղաքացիություն և զրկվել Վրաստանի քաղաքացիությունից ու հիմա մերժումների պատճառով չեն կարող վերականգնել իրենց նախկին քաղաքացիությունը: Նա իր խոսքում հատուկ շեշտել է, որ երկքաղաքացիություն տրամադրելու և մերժելու հարցը ուղիղ պատկանում է երկրի նախագահին: Գիորգի Մարգվելաշվիլին նշել է, որ ինքը չի տեսնում ոչ մի դժվարություն, որ տվյալ անձինք, ովքեր ծնվել են այս շրջանում, ստանան երկքաղաքացիություն: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել դպրոցի ուսուցիչներ և հասարակական գործիչներ: Նրանց շարքում էին հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանը, Վրաստանի Ժողովուրդների Ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |