Մերկել. Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի, որ ԵՄ-ին անդամակցելու երկխոսությունն ավարտված է![]() 29 ապրիլի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելնարտահայտվել է Եվրամիության և Թուրքիայի հետագա հարաբերություններում խելամտության օգտին: Մերկելը հայտարարել է գերմանական պարբերականներին, որ Եվրոպան և Թուրքիան չպետք է ամբողջությամբ երես թեքեն իրարից: Գերմանիայի կանցլերը նշել է, որ հիմա հարց չի դրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում նոր գլուխ բացելու մասին: Միևնույն ժամանակ, ըստ Մերկելի, Անկարայի կողմից մահապատժի հնարավոր վերականգնումը կնշանակի, որ երկխոսությունն ավարտված է, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Մահապատժի վերականգնումը նա անվանել է իր «առաջնային խնդիրը»: Մահապատիժը վերականգնելու համար հարկավոր է ստանալ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Եթե գաղափարը բավարար ձայներ չստանա, հանրաքվե կանցկացվի, ասել է Էրդողանը: Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, եթե դրան կողմ քվեարկի խորհրդարանի անդամների 60 տոկոսը: Մահապատիժը վերականգնելու մտադրության մասին Էրդողանը սկսեց խոսել 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Մինչդեռ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ասել է, որ Թուրքիայում մահապատիժ մտցնելն ու Արևմուտքից հեռանալը ձեռնտու է երկրի ղեկավարությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |