Ռուսաստանի Մագադանի շրջանի ԱԴԾ վարչության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ կողմնակցի: Այդ մասին մայիսի 4-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ձերբակալվածը շրջկենտրոնի բնակիչ է», -ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչության հրապարակային արդարացում» հոդվածով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: