ԶԼՄ-ներ. Իրանում պայթյունից 35 հանքափոր է զոհվել

ԶԼՄ-ներ. Իրանում պայթյունից 35 հանքափոր է զոհվել

PanARMENIAN.Net - Իրանի Գոլեստան գավառում ածուխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, հայտնում է Ֆրանս Պրեսը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ինչպես հայտարարել է Իրանի աշխատանքի նախարար Ալի Ռաբիեին Tasnim գործակալությանը, միջադեպի հետևանքով զոհվել է 35 հանքափոր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայթյունի զոհ է դարձել 21 մարդ:

Ըստ տեղի ԶԼՄ-ների, ավելի քան 30 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի վաղ հայտարարվել էր 69 տուժածի մասին:

Պայթյունն ածխահորում տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Ըստ Fars գործակալության, հանքահորում պայթյունի պահին 500 մարդ է եղել, պայթյունը տեղի է ունեցել հերթափոխման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար Փիր Հոսեյն Կուլիվանդը հայտնել էր, որ փլատակների տակ առնվազն 90 մարդ է մնացել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---