Մայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր կհայտարարվի: Այս մասին Կառավարության մայիսի 4-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ընդ որում, այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն», - ընդգծել է Կարապետյանը։
Նա հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին, գրում է Aysor.am-ը։
«Մտածեք, ձևակերպեք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն», - նշել է վարչապետը:
Ապրիլի 29-ին կայացել է Make Armenia Clean Again երկրորդ համահայկական շաբաթօրյակը:Միջոցառումն անցկացվել է «Դուրս արի բակ» կարգախոսով: