National Interest. ՀՀ-ն գնել է «Իսկանդերները» ադրբեջանական ագրեսիան զսպելու համար![]() 6 մայիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները ձեռք է բերել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը զսպելու համար: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արեգ Գալստյանը National Interest-ում հրապարակված հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին Washington Times-ի հոդվածում փաստերն աղավաղված են: Ուստի ընթերցողի մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետը նշում է, որ իրականում Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի պատմական տարածքն է, որը բոլշևիկյան կառավարությունը քաղաքական նկատառումներով փոխանցել էր Ադրբեջանին: «ԽՍՀՄ-ը տարածքային էքսպանսիա էր իրականացնում Իրանի դեմ. ստեղծելով Ադրբեջան անվանումով հանրապետություն, Մոսկվան իր նկրտումներն էր հայտնում իրանական Արևմտյան և Արևելյան Ատրպատական գավառների հանդեպ: Այդպիսով, հայկական Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի փոխանցումն Ադրբեջանին հիմնված էր խորհրդային ղեկավարության պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա»,-գրում է Գալստյանը: Նա նաև անդրադարձել է 2016-ի ապրիլյան պատերազմին, երբ ադրբեջանցիների զանգվածային հարձակման ժամանակ խաղաղ գյուղերի և քաղաքների դեմ կիրառվեցին սպառազինության ամենավտանգավոր տեսակները, այդ թվում ՏՈՍ-1 ծանր հրանետ համակարգը: «Եթե ուշադիր վերլուծելու լինենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ գործողությունները, հասկանալի կդառնա, թե ինչու է Հայաստանը «Իսկանդերներ» գնել ՌԴ-ից: Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համակարգերը ոչ թե որպես ահաբեկման, այլ որպես Բաքվի ագրեսիվ պլանների զսպման տարր»,-ասվում է հոդվածում: 2016-ի սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |